WarGonzo-ն և Պեգովը հրատապ տեղեկացնում են․․

124

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հա-բերթյուրք» լրատվական գործակալությունը:

Ըստ Ռազմինֆո-ի՝ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը:

Իր հերթին, ռուս ռազմական լրագրով Սեմյոն Պեգովի տելեգրամյան «wargonzo» ալիքն էլ հրատապ լուրի ներքո տեղեկացնում է, որ Անկարան ու Բաքուն Հայաստանի սահմանին հարձակողական զորավարժություններ կանցկացնեն՝ Կարսում, և բացի հարձակողական վարժանքներին նաև նրանք օդային-դեսանտային փորձարկումներ են իրականացնելու:

ipress.

Comments