ԿԱՐԵՎՈՐ. Այլևս ոչ ոք չի կարող Փաշինյանի թիմի համար шնվտшնգության երաշխիքներ տալ

249

Եթե երկարեց Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ես կարծում եմ, որ  կվերադառնամ քաղաքականություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր դեպքում կվերադառնա քաղաքականություն։ Անդրադառնալով երեկ՝խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային ելույթներին, Վահե Հակոբյանը նկատեց, որ այն պոպուլիզմի վառ դրսևորում էր։

«Վարչապետի աթոռը զբաղեցրած անձի թիմում շատ լավ հասկանում են, որ եթե Փաշինյանին հաջողվի անվտանգության երաշխիքներ ստանալ, դա իրենց չի վերաբերելու։ Վաղը կամ մյուս օրը նվազագույնը իրենց նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվելու, և դրանք լինելու են իրական քրեական գործեր, ոչ թե իրենց կարած գործերի պես շինծու, որ դեռ դատարան չհասած, փլվում են։ Այլևս ոչ ոք չի կարող Փաշինյանի թիմի համար անվտանգության երաշխիքներ տալ։ Դա է պատճառը, որ այսօր նրանք փափուկ բարձ են դնում Նիկոլի գլխի տակ, ասում են՝ ամեն ինչ նորմալ է, մենք ամեն ինչ կանենք, ներդրումներ կբերենք և այլն, արդյունքում ինքն էլ է իրեն ներշնչում, թե ամեն ինչ լավ է։ Հիմա Նիկոլն այլ իրականությունում է ապրում և եթե գլուխը զրահապատ մեքենայից դուրս հանի և հասկանա, թե ինչ է երկրում կատարվում, միգուցե վերադառնա իրականություն»,– ասաց նա։

Հարցին՝ եթե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխանությունը շանս ունի՞  վերարտադրվելու, Վահե Հակոբյանն արձագանքեց.

«Եթե կեղծիքների չգնան, չի հաջողվի, իսկ իրենք անպայման գնալու են այդ ճանապարհով, փորձելու են վարչական ռեսուրսն օգտագործել և մտնել խորհրդարան։ Իսկ այդ պարագայում, եթե նրանց չհաջողվի խորհրդարանում մեծամասնություն կազմել, հակառակ ուժերը կփորձեն կոալիցիա ձևավորել  և երկրում տեղի կունենա «դենիկոլիզացիա»։

Վահե Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։

.live24.am

Comments