🔺Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, որի հետեւանքով Արցախի ՊԲ զինծառայող է վիրավորվել: Խստորեն դատապարտել ենք ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները
🔺Որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով
🔺Գերեվարված զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումն ու քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլեւ ժնեւյան կոնվենցիաները
🔺Դեռեւս որեւէ հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի հետեւանքների վերացման համար
🔺Հայկական կողմերի առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան եւ այդ տարածքներից տեղահանված արցախահայության անվտանգ վերադարձի ապահովումը
ԱԳ նախարար